Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեին։ Թերթը անակնկալ է որակել, որ Ջանելիձեի հետ հանդիպում է նաև Էրդողանը։ Ջանելիձեն, որ Թուրքիա ժամանել է երկուշաբթի, արդեն հանդիպումներ է ունեցել ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ու վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ։
Էրդողանի ու Ջանելիձեի հանդիպումը Թուրքիայի նախագահի նստավայրում անցկացվել է դռնփակ և տևել է 45 րոպե։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվել։