Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Ստրատֆոր»․ Մինսկի և Աստանայի համար անընդունելի է ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումը

«Ստրատֆոր»․ Մինսկի և Աստանայի համար անընդունելի է ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնում  ՀՀ ներկայացուցչի նշանակումը
12.01.2017 | 11:50

Ամերիկյան վերլուծական կենտրոնի կարծիքով, ՀԱՊԿ-ում տարաձայնությունների հետևանքով կազմակերպությունը չի քանդվի, սակայն, «հաստատ կթուլանա»: «Ստրատֆորը» ՀԱՊԿ-ին վերաբերող վերլուծական հոդված է հրապարակել, որում նշված է, թե Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ չեն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել Հայաստանի ներկայացուցչին:


«Արևմուտքում 2016-ի տնտեսական և քաղաքական ճգնաժամը նոր հեռանկարներ բացեց Ռուսաստանի համար, Մոսկվան ուժեղացրեց իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում։ Վերջին մի քանի ամիսներին Ռուսաստանը նոր ռազմաքաղաքական համաձայնագրեր կնքեց Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի հետ։ Սակայն, Ռուսաստանի հաջողությունը չի նշանակում ՀԱՊԿ-ի հաջողություն, որն ի սկզբանե ստեղծվում էր որպես հակակշիռ ՆԱՏՕ-ին»,- գրում է «Ստրատֆորը»։ Թվարկում են ՀԱՊԿ-ի տարաձայնություններից մի քանիսը, այդ թվում, որ անդամ երկրների ղեկավարներին արդեն երկու անգամ չի հաջողվել համաձայնության գալ ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում: «Դեռևս 2015-ին ՀԱՊԿ-ի անդամները պայմանավորվել են, որ այդ պաշտոնը ռոտացիոն սկզբունքով երեք տարին մեկ անցնելու է անդամ երկրներից յուրաքանչյուրին։ Ըստ ռուսական այբուբենի, առաջինը Հայաստանն է, այսինքն՝ երկրները նախօրոք համաձայնվել են, որ Նիկոլայ Բորդյուժային պետք է փոխարինի Հայաստանի ներկայացուցիչը։ Հոկտեմբերին Երևանում կայացած՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից բացակայում էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իսկ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովից՝ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրանց բացակայությունները, որոշ տվյալներով, պատահական չէին»,- նկատում է վերլուծական կենտրոնը:


Ըստ հրապարակման, Ռուսաստանը «կարծես թե» խոստացել է Հայաստանին, որ իր ներկայացուցիչը զբաղեցնելու է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: «Այդ քայլով Մոսկվան վերահաստատել է աջակցությունը Երևանին, քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ չեզոք դիրքորոշում էր որդեգրել»,- գրում է «Ստրատֆոր»-ի վերլուծաբանը, ընդգծելով՝ Ղազախստանն ու Բելառուսը մտերիմ կապեր ունեն Ադրբեջանի հետ, այդ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընդունելի համարել Հայաստանի ներկայացուցչին։


«Առաջիկա ամիսները հեշտ չեն լինելու կազմակերպության համար, տարաձայնությունները կպահպանվեն և գլխավոր քարտուղարի պաշտոնի, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված։ Մոսկվան, իհարկե, ամեն ինչ կանի՝ այդ տարաձայնությունները մեղմելու համար»,- գրում է «Ստրատֆորը», հավելելով, որ, Հայաստանի ներկայացուցչի փոխարեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռուսաստանը կարող է առաջարկել, օրինակ, ռուս թեկնածուի: Անցած դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում որոշում էր կայացվել, որ Նիկոլայ Բորդյուժան, այնուամենայնիվ, թողնի պաշտոնը: Նրա փոխարեն գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր նշանակվել Բորդյուժայի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Իհարկե, այդ տարաձայնությունների հետևանքով կազմակերպությունը չի քանդվի, սակայն «հաստատ» կթուլանա: Դժվար թե այսօր կարելի է պնդել, թե Ռուսաստանը, ստեղծելով ՀԱՊԿ-ը որպես ՆԱՏՕ-ին հակակշիռ, հասել է իր նպատակներին։

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ