Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Միխեիլ Ջանելիձեն: Հանդիպման ավարտին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացին:
«Մենք նաև հանդես ենք գալիս Եվրամիության և Վրաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ համաձայնությունների արագ իրագործման օգտին»,- հավելել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Լավրովը Չավուշօղլուին դեռ չի զանգահարել: