Անգիոպլաստիկա տարած Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնիի առողջական վիճակը լավ է։ Վարչապետն ուշքի է եկել վիրահատությունից հետո և արդեն խորհրդակցություններ է վարում հեռախոսով։
Հունվարի 11-ի գիշերը Ջենտիլիոնիի վիճակը վատացել էր։ Նրան հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ սրտի անոթների մաքրման վիրահատություն էին կատարել։ Վարչապետը սրտի կաթված չի տարել։