Կրեմլն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և ընտրություններում նրա մրցակից Հիլարի Քլինթոնին վարկաբեկող փաստեր չունի: Հակառակի մասին հաղորդագրությունները բացարձակ անհեթեթություն են՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով վկայությունները, որ Ռուսաստանը, իբր, ամերիկյան գործիչներին վարկաբեկող նյութեր ունի:
«Կրեմլը Թրամփին վարկաբեկող նյութեր չունի»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Նա նաև հերքել է Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութերի առկայության մասին վկայությունները: «Դա բացահայտ կեղծիք է, անհեթեթություն: Կրեմլը վարկաբեկող նյութերի հավաքագրմամբ չի զբաղվում»,- ընդգծել է նա: «Դա կոչվում է pulp fiction (ցածրորակ, բուլվարային գրականություն)»,- ամերիկյան հատուկ ծառայությունների զեկույցն այսպես է բնորոշել Կրեմլի ներկայացուցիչը: