Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերն ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ հետախուզական գործակալությունները չեն տարածել տեղեկություն, որ ռուսներն ունեն Թրամփին վարկաբեկող անձնական և ֆինանսական նյութեր: Քլափերի փոխանցմամբ, հետախուզությունը չի կազմակերպել Թրամփին վարկաբեկող տեղեկության արտահոսքը:
«Ես ընդգծել եմ, որ այդ տեղեկությունը չեն հեղինակել և մամուլին չեն փոխանցել հետախուզական կառույցները»,- ասել է Քլափերն՝ ավելացնելով, որ այդ տեղեկատվական արտահոսքը վնաս է հասցնում Ամերիկայի ազգային անվտանգությանը:
Թրամփը քննադատել է հետախուզական կառույցներին այդ տեղեկության հրապարակման համար և հայտարարել, որ դա կեղծ փաստաթուղթ է: