ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը և միջսիրիական բանակցությունների նախապատրաստման գործընթացը՝ ըստ Կրեմլի մամուլի ծառայության: «ՈՒշադրության կենտրոնում եղել է Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ հիմնականում պահպանվում են։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստման համատեղ ակտիվ ջանքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև առևտրատնտեսական կապերի լայնամասշտաբ վերականգնումը։