Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կուրցը ներկայացրել է ԵԱՀԿ-ում նախագահության գերակայությունները

Կուրցը ներկայացրել է ԵԱՀԿ-ում նախագահության գերակայությունները
13.01.2017 | 12:33

Ավստրիան ԵԱՀԿ-ում նախագահության օրոք մտադիր է կենտրոնանալ վերջին շրջանում կորցրած վստահությունը վերականգնելու վրա՝ ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը: «Ես ուրախ եմ իմ թիմի հետ մեկնարկել աշխատանքս այս կարևոր և խոշոր կազմակերպությունում։ Ես տեղյակ եմ, որ ԵԱՀԿ-ում աշխատանքն ազդում է տարածաշրջանում բոլոր մարդկանց անվտանգության վրա։ Մեր աշխատանքի հաջողությունից են կախված անվտանգությունն ու կայունությունը, որից շահում է ամբողջ մարդկությունը։ Հիմնական խնդիրն այն է, որ մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում»,- ասել է նա կազմակերպության մշտական խորհրդում ելույթի ժամանակ՝ անդրադառնալով 2017-ին Ավստրիայի նախագահությանը։

Նա վերահաստատել է երեք հիմնական ուղղություններով աշխատելու հանձնառությունը՝ ռազմական հակամարտությունների թեժացման դեմ, սեփական անվտանգության ուժեղացման և «բլոկային» մտածելակերպի տարածման ժամանակաշրջանում վստահության վերականգնման ուղղությամբ։ Սեբաստիան Կուրցը կարծում է, որ վերջին տարում անվստահությունն ու անկայունությունը միայն վերականգնվել են ոչ միայն ՈՒկրաինայի ճգնաժամի, այլև վաղուց մարած թվացող հակամարտությունների թեժացման պատճառով։

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ