Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն չի բացառել G8-ի ձևաչափի վերականգնումը՝ Ռուսաստանի վերադարձը` 2017-ի մայիսին, Տաորմինում կայանալիք գագաթնաժողովին: «Մենք չենք կարող չցանկանալ Ռուսաստանի վերադարձը G8-ի ձևաչափին և «սառը պատերազմի» ավարտը»,- ասել է Ալֆանոն:
Նա հավելել է, որ «Մոսկվայի մասնակցությունը Տաորմինի գագաթնաժողովին արդեն դրական է և մոտակա ամիսներին կարող է իրականություն դառնալ»: Ալֆանոն նաև նշել է, որ շատ բան կախված է Մոսկվայից և Մինսկի համաձայնագրի կետերը կատարելուց: