Մոսկվայում համոզված են, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերություններում հարգանքը պետք է ավելի մեծ լինի, և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկխոսության հույս ունեն՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինն իր գործողություններով և հայտարարություններով հստակ հարգանք է ցուցաբերում մեր գործընկերների նկատմամբ։ Սակայն այդ հարգանքը կարող է միայն փոխադարձ լինել։ Այդ պատճառով ռուս-ամերիկյան հարաբերություններում մեր կարծիքով հարգանքն ավելի մեծ պետք է լինի»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն հույս ունի, որ երկու երկրների առաջնորդները «լեզու կգտնեն»։