Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵԱՀԿ նախագահը և Լավրովը կքննարկեն ԼՂ հիմնահարցը

ԵԱՀԿ նախագահը և Լավրովը կքննարկեն ԼՂ հիմնահարցը
13.01.2017 | 12:41

Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը Մոսկվա այցի ժամանակ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կուրցի այցը Մոսկվայում կլինի հունվարի 17-18-ին, նա կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի հարցեր, ԵԱՀԿ հարթակում համագործակցության հարցեր, որոնք վերաբերում են մարտահրավերներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- հայտարարել է Զախարովան։

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ