Իրանի և Թուրքիայի նախագահները Սիրիայի հարցով հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է իրանական «Փարսթուդեյ.քոմ» կայքը: Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ու Թուրքիայի նախագահները տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և կայունության հաստատման հարցում կարևորել են Թեհրան-Անկարա-Մոսկվա սերտ համագործակցությունը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալով Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք նիստին, ընդգծել է, որ հանդիպման նպատակը տարածաշրջանում ահաբեկչական բոլոր խմբերի դեմ պայքարն է՝ հույս հայտնելով, որ Իրանի ու Թուրքիայի համագործակցությամբ տարածաշրջանում կայունություն կհաստատվի: Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ ընդգծել է, որ Անկարան կարևորում է Թուրքիայի և Իրանի երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը: