ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշտապես դեմ հանդես կգա Իսրայելի հանդեպ պատժամիջոցների գաղափարին: «Որպես Իսրայելի բարեկամ և դաշնակից՝ մենք մշտապես դեմ հանդես կգանք նրա հանդեպ միակողմանի պատժամիջոցներին», - նշել է Թոները՝ ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում տեսնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ցանկացած գործողություն, որը կլինի Իսրայելին մերձավորարևելյան ճգնաժամի լուծում պարտադրելու փորձ։
Թոները նշել է, որ ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը դեմ է Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխմանը։ «Կարծում եմ՝ պետքարտուղար Ջոն Քերին, ինչպես նաև այս վարչակազմի մյուս ներկայացուցիչները, հստակ արտահայտել են իրենց հայացքները դեսպանատունը Երուսաղեմ փոխադրելու և հնարավոր բարդությունների վերաբերյալ, որոնց կարող է դա հանգեցնել»,- ասել է նա։