Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կիպրոսի հարցով Ժնևի գագաթնաժողովն անարդյունք է ավարտվել

Կիպրոսի հարցով Ժնևի գագաթնաժողովն անարդյունք է ավարտվել
14.01.2017 | 00:15

Ժնևում Կիպրոսի հարցով գագաթնաժողովն ավարտվել է անարդյունք: Բանակցությունները շարունակվելու են: «Նախ՝ հունվարի 18-ին կհանդիպեն բոլոր կողմերը ներկայացնող փորձագետները»,- հայտարարել է Կիպրոսի կառավարության ներկայացուցիչ Նիկոս Խրիստոդուլիդիսը:

Նրա խոսքով՝ երբ փորձագետներն անվտանգության հետ կապված որոշ թեմաներ մշակեն, բանակցությունների մասնակիցները հերթական փուլը կանցկացնեն: Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Կոտզիասը հայտարարել է, որ փորձագետների խումբը պետք է զեկույց ներկայացնի սպառազինության և Կիպրոսում տեղակայված զորքերի թվի մասին՝ ինչպես հունական, այնպես էլ թուրքական:

ՄԱԿ-ի միջնորդությամբ բանակցությունները՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետության ղեկավար Մուսթաֆա Աքընչըի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ, կարող են շարունակվել հունվարի 23-ին:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ