ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, որ աջակցություն է հայտնել նոր կառավարությունում տարբեր պաշտոններում իր առաջադրած թեկնածուներին և կոչ է արել՝ հայտնել սեփական, ոչ թե իր կարծիքը:
ԱՄՆ պետքարտուղարի, պաշտպանության նախարարի, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոններում առաջադրված Ռեքս Թիլերսոնը, Ջեյմս Մատիսը և Մայք Պոմպեոն Սենատում լսումների ժամանակ արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը Ռուսաստանի, Իրանի, ՆԱՏՕ-ի վերաբերյալ, որոնք խիստ տարբերվում են նշված հարցերի շուրջ Թրամփի հայացքներից: