ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգեց Ղրիմը Ռուսաստանին միացնելու և ՈՒկրաինայում ռազմական գործողություններում ներգրավվելու համար Մոսկվայի դեմ սահմանված պատժամիոջոցները: Օբաման բարդացնում է պատժամիջոցները չեղարկելու` ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր քայլերը, և պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմնան մինչև 2018-ի մարտ ամիսը, թեև Օբաման պաշտոնին հրաժեշտ կտա հունվարի 20-ին:
Թրամփը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները ՌԴ-ի հետ և պատրաստ է վերանայել պատժամիջոցները: