Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը պատրաստ է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները` «եթե Մոսկվան համագործակցի»

Թրամփը պատրաստ է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները` «եթե Մոսկվան համագործակցի»
14.01.2017 | 17:31

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը Wall Street Journal-ի հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է առայժմ պահպանել ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, սակայն պատրաստ է վերացնել, եթե Մոսկվան համագործակցի Վաշինգտոնի հետ:

Հարցազրույցում Թրամփը նաև խոսել է Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին, հայտարարելով, որ եթե Պեկինը չդադարեցնի փոխարժեքի հետ մեքենայությունները, Վաշինգտոնը կարող է վերանայել Թայվանի հետ կապված «Մեկ Չինաստանի» քաղաքականությունը, որը ԱՄՆ քաղաքականության անփոփոխ դրույթներից է տասնամյակներ շարունակ:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ