Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դեմ է Կիպրոսից թուրքական զորքերը դուրս բերելուն:
«Հունաստանը չպետք է ակնկալի կղզու խնդրի լուծում առանց Թուրքիայի՝ որպես երաշխավոր-երկրի։ Թուրքիան կմնա Կիպրոսում։ Անգամ խոսք չի կարող լինել, որ թուրք զինվորականները կլքեն Կիպրոսը»,- ասել է Էրդողանը։ Կիպրոսի կարգավորման հարցով ժողովը՝ երաշխավոր երկրների (Հունաստան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա) ԱԳ նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել նախօրեին` Ժնևում։