Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հայաստանում գործունեություն է ծավալելու իրանական «Հալալ» գրասենյակը

Հայաստանում գործունեություն է ծավալելու իրանական «Հալալ» գրասենյակը
14.01.2017 | 17:35

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան տնտեսական գծով պատասխանատու Աբաս Ղորբանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական արտադրանքի՝ Իրան արտահանման ծավալը մեծացնելու նպատակով Հայաստանում` Երևանում և մարզերում «Հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու հարցեր: «Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատասխանություն մահմեդական ավանդույթներին: «Հալալ» պիտակավորմամբ արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք:


Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը կարևորել է Հայաստան-Իրան համագործակցությունը և նշել, որ երկու երկրների գործակցությունը զարգացնելու հնարավորությունները շատ ավելի մեծ են: Նա նաև նշել է, որ Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակ բացելը նոր խթան կհանդիսանա հայ գործարարների կողմից դեպի Իրան արտահանման ծավալների մեծացման համար: «Հայաստանից արտահանվող արտադրանքը նման պիտակավորմամբ կնպաստի արտադրական ծավալների մեծացմանը, քանի որ կհանգեցնի արտադրանքի սպառման մեծացմանը արտերկրում: Այս գործընթացը դրական ներգործություն կունենա զբոսաշրջության ոլորտում, քանի որ սննդի օբյեկտներում կմատուցվի զբոսաշրջիկների կոնկրետ խմբի պահանջներին համապատասխան մթերք»,- նշել է նախարարի տեղակալը:


Տարասյանը կարևորել է Հայաստանում և Իրանում սերտիֆիկացման մարմիններ ունենալու անհրաժեշտությունը և համապատասխան մարմինների փոխադարձ ճանաչելիությունը, որ փոխշահավետ գործընթաց կարող է լինել երկու երկրների համար: Աբաս Ղորբանին նշել է, որ Իրանի դեսպանատունը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ և ջանք չի խնայում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Նա կարևորել է Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացումը` նշելով, որ հնարավորություն կտա ավելացնելու Հայաստանից դեպի Իրան և այլ երկրներ հայկական արտադրանքի արտահանումը, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Ղորբանին ավելացրել է, որ Հայաստանում արտադրված ապրանքները շատ բարձր որակի են և իրանական կողմը շահագրգռված է Հայաստանից արտահանվող ապրանքների ավելացմամբ:
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների համապատասխան մարմինների ներկայացուցիչների փոխադարձ այցերի կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա արագացնելու Հայաստանում «Հալալ»-ի գրասենյակի բացման և սերտիֆիկացման մարմինների փոխադարձ ճանաչելիության գործընթացը:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Իրան-ԵԱՏՄ համագործակցությանը և Մեղիի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ