Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Փայլանը Մեջլիսում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Փայլանը Մեջլիսում խոսել է Հայոց ցեղասպանության մասին
14.01.2017 | 17:38

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը Մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: «Անադոլուն» հաղորդել է, որ հայտարարության համար որոշում է կայացվել նրան պատժել` հեռացնելով երեք նիստից: Փայլանը հայտարարել է, որ 1913-1923-ին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս հողերից կամ աքսորվել են կամ տանջանքների են ենթարկվել»:

«Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին զայրացրել է Փայլանի հայտարարությունը: Մեջլիսի փոխխոսնակ Ահմեդ Այդանը պահանջել է Փայլանից ուղղել խոսքերը` ասելով, որ այդ ժամանակաշրջանում եղել են «փոխադարձ ցավալի իրադարձություններ, որոնք, սակայն, չեն կարող ցեղասպանություն որակվել»: Հայ պատգամավորը շարունակել է խոսքը` ասելով.
«Ժամանակին մենք 40 տոկոսն էինք բնակչության, այսօր 1000-ի մեջ մեկն ենք: Մեր գլխին մի բան եկել է, և ես դրան ցեղասպանություն եմ ասում, ինչ էլ որ դուք այն անվանեք: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել: Հայրիկիս, պապիս գլխին թե ինչ է եկել, շատ լավ գիտեմ: Եկեք դուք այն անվանեք, միասին առերեսվենք»: Իշխող կուսակցության պատգամավորներ Մեթին Քյուլունքը պահանջել է «ուղղել ցեղասպանություն բառը»: Որոշվել է դադար տալ նիստին: Դադարից հետո իշխող կուսակցության, ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորները դատապարտել են Փայլանի խոսքերը: Մեջլիսի հայ պատգամավորին «ցեղասպանություն» եզրույթի համար պատժել են` երեք նիստով հեռացնելով մեջլիսի աշխատանքներից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրությունից:

Դիտվել է՝ 833

Մեկնաբանություններ