Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ստորագրված ընտրացուցակների հրապարակումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զեկույցը գնահատում է վստահության ամրապնդման կարևոր միջոց

Ստորագրված ընտրացուցակների հրապարակումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զեկույցը գնահատում է վստահության ամրապնդման կարևոր միջոց
14.01.2017 | 17:40

Առաջին անգամ Հայաստանի ընտրական համակարգում մինչև չորս տեղ է հատկացվում ամենամեծ ազգային փոքրամասնություններին (եզդիներ, ռուսներ, ասորիներ և քրդեր)՝ ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ) զեկույցում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի Հանձնաժողովի նախնական առաջարկությանը համահունչ՝ ոչ ծանր հանցանքների համար դատապարտված անձինք այլևս զրկված չեն ընտրելու իրավունքից:
«Ընդդիմության և քաղաքացիական հասարակության՝ փաստացի արտասահմանում գտնվող անձանց փոխարեն քվեարկելու հետ կապված լուրջ մտահոգություններին լուծում տալու նպատակով Ընտրական օրենսգրքով նախատեսվել է ստորագրված ընտրացուցակների հրապարակումը՝ ընտրությունների օրվանից հետո։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցների մեծամասնությունը համարել է սա վստահության ամրապնդման կարևոր միջոց և հնարավոր կեղծիքների կանխարգելման գործիք։ Քիչ թվով մտահոգություններ հնչեցին ընտրողների տվյալների գաղտնիության վերաբերյալ»,- ասված է զեկույցում:


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկություններին համապատասխան, թեկնածուների գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը սահմանափակվել և հստակեցվել են։


«Դրական զարգացում է, որ նոր Ընտրական օրենսգրքով յուրաքանչյուր սեռի քվոտան ընտրական ցուցակներում ավելացվել է 20-25 տոկոսով, պահանջելով, որ ցուցակում ընդգրկված թեկնածուների ամբողջ թվով ցանկացած քառյակում ապահովվի յուրաքանչյուր սեռի ներկայացվածությունը։ Եթե նվազ ներկայացված սեռի թեկնածուն չի ստանձնում մանդատը կամ հրաժարվում է մանդատից, փոխանցվում է ցուցակի նույն սեռի հաջորդ թեկնածուին»,- նշված է զեկույցում:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ