Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զեկույցը դրական է գնահատել Հայաստանում ընտրական բարեփոխումների իրականացումը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զեկույցը դրական է գնահատել Հայաստանում ընտրական բարեփոխումների իրականացումը
14.01.2017 | 17:42

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելությունը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ) զեկույց է հրապարակել, որում կարևորել է, որ Հայաստանում ընտրական բարեփոխումն իրականացվել է լայնամասշտաբ հանրային քննարկումների և լայնածավալ քաղաքական աջակցության արդյունքում: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ շատ զրուցակիցներ մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջև հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ ուղղված նախքան ընտրությունները հանրային վստահության մթնոլորտ ձևավորելուն: Նոր օրենսգրքում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախկինում ներկայացված մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ այն առաջարկությունները, որոնք վերաբերում էին ընտրողների ցուցակներին և նույնականացմանը, կանանց՝ որպես թեկնածուների ներկայացվածությանը, բողոքներին և դիմումներին, ինչպես նաև քարոզչությանը և նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը»,- ասված է զեկույցում:


Ըստ փաստաթղթի, ոստիկանությունը վարում է ընտրողների համազգային էլեկտրոնային գրանցամատյան: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից որևէ մեկը մտահոգություն չի հայտնել ընտրողների ցուցակների ճշգրտության առնչությամբ: Ընտրության օրն առաջին անգամ բոլոր ընտրողների մատնահետքերը և նույնականացման քարտերը կսկանավորվեն և կպահվեն էլեկտրոնային եղանակով՝ որպես հնարավոր բազմակի քվեարկությունը կանխելու միջոց»,- նշված է զեկույցում:

«Փաստացի արտերկրում գտնվող ընտրողների փոխարեն մեկ այլ անձի կողմից քվեարկելու հնարավոր դեպքերի առնչությամբ ընդդիմության և քաղաքացիական հասարակության կողմից բազմիցս հնչեցված մտահոգությունները վերացնելու նպատակով Ընտրական օրենսգրքով ներկայումս նախատեսվում է ընտրություններից հետո հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից շատերն այն համարում են վստահության մթնոլորտ ձևավորող միջոց և հնարավոր խարդախությունը կանխելու գործիք: Ընտրական վեճերը լուծելու համար սահմանված նոր ժամկետները ողջամիտ են: Քաղաքացի (տեղական) դիտորդների համար պարտադիր վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և ստուգարք անցկացնելու մասին դրույթը հանվել է՝ արձագանքելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախկին առաջարկություններին»,- ասված է զեկույցում:

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ