ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի ուղարկի իր թիմի ոչ մի ներկայացուցիչ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում, որը կանցկացվի հունվարի 17-20-ին՝ հայտնում է Bloomberg գործակալությունը։ «Ոչ ոք չի գնա»,-հայտարարել է Թրամփի ներկայացուցիչը։ Թրամփի ներկայացուցիչ Հոուլ Հիքսը պարզաբանել է, որ Թրամփը կարծում է՝ մասնակցությունը միջոցառմանը կնշանակի, որ ինքը դավաճանել է նախընտրական արշավի ժամանակ պաշտպանած արժեքները։
Թրամփը բազմիցս դեմ է հանդես եկել ֆորումին մասնակցելուն։ Նախընտրական արշավի ժամանակ Թրամփն իր մրցակից Հիլարի Քլինթոնին անվանել է «գլոբալիստ» և հանդես եկել անազնիվ տնտեսական համակարգից աշխատավոր դասի պաշտպանի դերով։