Ամերիկացիների 82 տոկոսը Ռուսաստանին լուրջ սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար՝ վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել են Ipsos սոցիոլոգիական կենտրոնը և Reuters գործակալությունը։ Ի դեմս Ռուսաստանի սպառնալիք տեսնող ամերիկացիների թիվը մեկ տարում աճել է 6 տոկոսով։
ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանից վախենում է ավելի շատ, քան Չինաստանից և Սաուդյան Արաբիայից: Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության վերլուծաբանները հայտարարել էին, որ միջպետական հակամարտությունների առաջացման ռիսկը «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր ամենաբարձրն է։