Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Միխեիլ Սաակաշվիլու «Ազգային միացյալ շարժումը» տրոհվեց

Միխեիլ Սաակաշվիլու «Ազգային միացյալ շարժումը» տրոհվեց
15.01.2017 | 10:19

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը տրոհվեց՝ առաջնորդներից մի քանիսը, պատգամավորների մեծ մասը հեռացան կուսակցությունից: Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի ՈՒգուլավան Միխեիլ Սաակաշվիլուն համեմատել է ժամանակը սպառած հին մեքենայի հետ, որը պետք է դեն նետել:


«Մեզ՝ քաղաքական գործիչներիս, կարելի է համեմատել ավտոմեքենաների հետ, որոնք ծառայում են ձեզ: Երբ ավտոմեքենան արդեն չի կարողանում կատարել իր ֆունկցիաները, բայց մենք այնուամենայնիվ նրան սիրում ենք, կարելի է կանգնեցնել ավտոտնակում, որպես անտիկվարիատ, և երբեմն հանգստյան օրերին ինչ-որ տեղ գնալ, բայց եթե այդ ավտոմեքենան անտիկվարիատ չէ, կարելի է այլ որոշում ընդունել՝ նետել աղբանոցը»՝ ճեպազրույցում ասել է Գիգի ՈՒգուլավան, նշելով, որ իրեն միշտ համարել է Սաակաշվիլու աջակիցը, սակայն հիմա նրան էֆեկտիվ առաջնորդ չի համարում: Նա հայտարարել է, թե քաղաքական փախստականների հետ վիճաբանության կամ պայքարի մեջ չի մտնի:
Գիգի ՈՒգուլավան բանտից ազատ է արձակվել հունվարի 6-ին՝ Վճռաբեկ դատարանի որոշմամբ: Վրաստանում, երբ իշխանության եկավ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» դաշինքը, 2015-ին նա ձերբակալվեց և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: ՈՒգուլավայի հետ «Միացյալ ազգային շարժումից» հեռանում է պատգամավորների մեծ մասը, այդ թվում՝ Դավիթ Բաքրաձեն, Գիգի Բոկերիան իր թիմով:
Աշնանը խորհրդարանական ընտրություններում 150-տեղանոց խորհրդարանում «Ազգային միացյալ շարժումը» 27 մանդատ էր ստացել, 21 պատգամավոր հեռացավ կուսակցությունից: Նրանց ճեպազրույցից հետո «Ազգային միացյալ շարժման» գրասենյակ եկավ կուսակցությանը հավատարիմ պատգամավոր Նիկա Մելիան:

«Մենք հարգում ենք նրանց կարծիքը: Հեռացողը հեռացավ: Մենք պարզապես զարմանում ենք, որ առաջին ճեպազրույցը նրանք անցկացրին Իվանիշվիլու ոճով՝ ամբողջ ժամանակը տրամադրեցին հայհոյելու համար «Ազգային միացյալ շարժմանը» և նախագահ Սաակաշվիլուն»,- ասել է Նիկա Մելիան: Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության ներսում տարաձայնություններն ի հայտ եկան աշնանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Ազգային միացյալ շարժումը» պարտություն կրեց: Միխեիլ Սաակաշվիլին առաջարկեց հրաժարվել մանդատներից և անցնել արտախորհրդարանական պայքարի, սակայն Գիգա Բոկերիայի, Դավիթ Բաքրաձեի գլխավորությամբ կուսակցությունը որոշեց մտնել խորհրդարան, իսկ հիմա որոշեցին դուրս գալ կուսակցությունից: Միխեիլ Սաակաշվիլին նախկին թիմակիցներին մեղադրել է մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլու հետ գործարքի մեջ:a

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ