Մահացել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը՝ Նատալյա Ալթունյանը։ Նա 48 տարեկան էր։
«Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր մահացել է առողջապահության նախարարի կինը»՝ ասել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։ Նատալյա Ալթունյանը տառապում էր ծանր հիվանդությամբ։