Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուսաստանը և Թուրքիան պատրաստ են ԱՄՆ-ին հրավիրել Սիրիայի հարցով հանդիպմանն Աստանայում

Ռուսաստանը և Թուրքիան պատրաստ են ԱՄՆ-ին հրավիրել Սիրիայի հարցով հանդիպմանն Աստանայում
15.01.2017 | 10:24

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան փոխադարձ համաձայնության են եկել ԱՄՆ-ին հրավիրել Սիրիայում ճգնաժամի կարգավորման հարցով Աստանայի հանդիպմանը:


«ԱՄՆ-ը կմասնակցի բանակցություններին»,- ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ Վաշինգտոնի ներկայացուցիչներին հրավիրելու հարցը Մոսկվայի հետ քննարկվել է դիվանագիտական մակարդակով: «Եվ մենք չենք հերքում, որ ԱՄՆ-ը դեր ունի այդ գործընթացում»,- եզրափակել է Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ