Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կոչ անել միանալ մյուս երկրներին համաշխարհային տնտեսական խնդիրների լուծման համար՝ հայտնում է Bloomberg-ը:
«Ես հաստատապես համոզված եմ, որ մենք ավելի շատ առավելություններ ունենք գործընկերությամբ, երբ համատեղ ենք գործում, քան երբ բոլորս աշխատում ենք մեր խնդիրներն ինքնուրույն լուծել»,- ասել է նա: Մերկելի խոսքով՝ G20-ի երկրները պետք է ընդհանուր լուծում գտնեն, որը կօգներ հաղթահարել անցած տասնամյակի ֆինանսական ճգնաժամի հետևանքները, ուստի իր կառավարությունը «կձգտի Թրամփի հետ երկխոսության»: