Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-ում ցույցեր են Թրամփի երդմնակալության դեմ

ԱՄՆ-ում ցույցեր են Թրամփի երդմնակալության դեմ
15.01.2017 | 16:47

ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների համար շարժման ակտիվիստները սկսել են բողոքի մեկշաբաթյա ցույցերը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության դեմ՝ հայտնում է Reuters-ը: Մոտ 2 000 մարդ, չնայած վատ եղանակին, դուրս է եկել ցույցի Մարտին Լյութեր Քինգի հուշարձանի մոտ:

Ցուցարարների առաջնորդները կոչ են արել պայքարել փոքրամասնությունների իրավունքների և Obamacare բարեփոխման պահպանման համար, որը Թրամփը խոստացել է չեղարկել: Ցույցին մասնակցել է ավելի քիչ մարդ, քան ծրագրում էին կազմակերպիչները, սակայն նրանք գոհ են՝ հաշվի առնելով վատ եղանակը՝ անձրևը և օդի զրոյից քիչ բարձր ջերմաստիճանը: Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ, հետո և ընթացքում բողոքի ցույցեր անցկացնելու թույլտվություն է ստացել մոտ 30 խումբ:

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ