Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ամպամածություն, մառախուղ և թույլ ձյուն. առաջիկա 5 օրվա եղանակը

Ամպամածություն, մառախուղ և թույլ ձյուն. առաջիկա 5 օրվա եղանակը
15.01.2017 | 17:33

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.

Հանրապետության տարածքում`
Հունվարի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:


Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում՝ հունվարի 16-20-ին սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Ցերեկը՝ 7, գիշերը՝ 12 աստիճան ցուրտ։

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ