Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Փարիզում քննարկվեց պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը

Փարիզում քննարկվեց պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը
16.01.2017 | 11:53

Փարիզում երեկ կայացել է Մերձավոր Արևելքի հարցով միջազգային համաժողով, որին մասնակցել են 70 երկրների պատվիրակություններ։ Ֆրանսիա են մեկնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ՄԱԿ, ԵՄ ներկայացուցիչներ։ Ելույթ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:


Համաժողովում քննարկվելու է պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի կարգավորումը՝ առանց Պաղեստինի ու Իսրայելի ներկայացուցիչների: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարցը կարող է լուծվել միայն կոնֆլիկտի կողմերի բանակցություններում:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ