ԱՄՆ ընտրյալ նախագահի օգնականները հերքել են մամուլում հայտնված լուրը, որ Դոնալդ Թրամփը մտադիր է պաշտոնը ստանձնելուց հետո Իսլանդիայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպիտակ տան ապագա մամլո քարտուղար Շոն Սփայսերն ասել է, որ Լոնդոնում հրատարակվող The Sunday Times պարբերականի հաղորդագրությունը «100 տոկոսով կեղծ է»:
Հունվարի 20-ին լիազորությունները ստանձնող Թրամփը տարբեր առիթներով նշել է, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ և գովեստով է խոսել Պուտինի մասին, բայց և The Wall Street Journal-ին հունվարի 13-ին ասել է, որ «առնվազն որոշ ժամանակ ուժի մեջ կպահի Ռուսաստանի նկատմամբ Բարաք Օբամայի վարչակարգի սահմանած պատժամիջոցները»: