Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ժան- Մարկ Էյրո. ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի ցանկությունը սադրանք է

Ժան- Մարկ Էյրո. ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի ցանկությունը սադրանք է
16.01.2017 | 11:57

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը սադրանք է, իրադարձությունների նման զարգացումը կունենա ամենաբացասական հետևանքները՝ կարծում է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն:

Ելույթ ունենալով France-3 հեռուստաալիքի եթերում, նա ասել է. «Դա, անշուշտ, սադրանք է, որ կունենա չափազանց ծանր հետևանքներ»։ Նա հիշեցրել է, որ Փարիզում անցկացվող մերձավորարևելյան խնդրի կարգավորման համաժողովի գլխավոր նպատակը երկու անկախ պետության ստեղծման ուղիով հակամարտության կարգավորումն է։ Նախարարն անհամաձայնություն է հայտնել Փարիզ ուղևորությունից հրաժարված Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքերին, որ համաժողովն անվանել էր «դատարկ նախաձեռնություն»։

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ