Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՌԴ-ը, Բելառուսը և Ղազախստանը ծրագրում են արժույթի վերահսկողության համաձայնագիր ստորագրել

ՌԴ-ը, Բելառուսը և Ղազախստանը ծրագրում են արժույթի վերահսկողության համաձայնագիր ստորագրել
16.01.2017 | 22:10

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ծրագրում են արժույթի վերահսկողության ոլորտում համաձայնագիր ստորագրել: ՌԴ կառավարության կարգադրության մեջ նշված է, որ կառավարությունն ընդունել է ֆինանսների նախարարության առաջարկը «արժույթի վերահսկողության ոլորտում Դաշնային հարկային ծառայության և Բելառուսի ազգային բանկի փոխգործակցության մասին արձանագրություն ստորագրելու մասին և արժույթի վերահսկողության ոլորտում Դաշնային հարկային ծառայության և Բելառուսի Պետական վերահսկողության կոմիտեի փոխգործակցության մասին արձանագրություն ստորագրելու մասին»:


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ