Ադրբեջանը կարելի է ծայրահեղ վիճակից դուրս բերել, եթե իշխանությունը ժողովուրդը ձևավորի՝ հայտարարվել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության խորհրդակցության ժամանակ, հայտնում է contact.az-ը:
«Իլհամ Ալիևը մտածում է, թե իրավիճակից ինչպես դուրս գա: Սակայն նա ոչ թե մտածում է՝ իրավիճակից ինչպես պատվով դուրս գա, այլ ինքն ինչպես դուրս բերի ողջ ու առողջ: Նա չի կարող ճանապարհներ գտնել»,- հայտարարել է «Մուսավաթի» ղեկավարի տեղակալ, Ազգային ռազմավարական միտք կենտրոնի ղեկավար Իսա Ղամբարը:
Իշխանափոխության ահրաժեշտության մասին հայտարարել է «Մուսավաթի» փոխնախագահ Էլման Ֆաթահը: «Ճգնաժամի անցած երկու տարիները ցույց են տվել, որ կառավարությունը մտադիր չէ, նաև ընդունակ չէ հաղթահարելու իրատեսական քայլեր ընդունել»,- ասել է նա:
«Մուսավաթի» ղեկավար Արիֆ Հաջիլին իշխանությունների քաղաքականությունը խիստ քննադատության է ենթարկել: Նա իշխանություններին մեղադրել է հավատացյալներին հետապնդելու համար, մասնավորապես՝ Նարդարանի իրադարձությունների հետ կապված կալանավորներին: