ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է Աստանայում միջսիրիական բանակցությունների անցկացման հարցը և Սիրիայում տիրող իրավիճակը։
Հեռախոսազրույցում, որի նախաձեռնողը եղել է ռուսական կողմը, նրանք քննարկել են Աստանայում կայանալիք միջսիրիական բանակցությունների հարցում գործողությունների հետագա համակարգման անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաև ռուս-իրանական երկկողմ օրակարգի խնդիրներ: