Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ռուսական կողմը։
Զրուցակիցները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում նաև հրադադարի ռեժիմի հարցը, քննարկել են Աստանայում սիրիական կարգավորման վերաբերյալ բանակցությունների նախապատրաստական թեման։