Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Անկարան հուսով է, որ Դոնալդ Թրամփի գալով՝ փոփոխություններ տեղի կունենան Սպիտակ տանը

Անկարան հուսով է, որ Դոնալդ Թրամփի գալով՝ փոփոխություններ տեղի կունենան Սպիտակ տանը
17.01.2017 | 12:36

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան հուսով է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը հաշվի կառնի Թուրքիայի հանդեպ բծախնդիր վերաբերմունքը՝ կապված Սիրիայի հակամարտության ու Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական հոսանքի հետ։


Քուրթուլմուշը վստահ է, որ Դոնալդ Թրամփի իշխանության գալով՝ Սպիտակ տանը կկատարվեն փոփոխություններ, որոնք կազդեն Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունների վրա: «ԱՄՆ-ը մասնավորապես պետք է փոփոխություններ մտցնի իր մերձավորարևելյան քաղաքականությունում ու դադարեցնի PYD-ի ահաբեկիչներին աջակցելը։

Այսինքն` Վաշինգտոնը պետք է գիտակցի, որ PYD-ը տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակներին հասնելու միջոց չէ։ Դժբախտաբար Գյուլենն արդեն երկար տարիներ ապրում է ԱՄՆ-ում։ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վրա բացասաբար է ազդում, որ FETÖ-ի առաջնորդը դեռ շարունակում է ղեկավարել իր հանցավոր ցանցը։ ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի կայուն ժողովրդավարությամբ Թուրքիայի ու FETÖ-ի ղեկավարի միջև»։

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ