Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վրաստանի նախագահական ընտանիքը` սկանդալի կենտրոնում

Վրաստանի նախագահական ընտանիքը` սկանդալի կենտրոնում
17.01.2017 | 17:10

Վրացական լրատվամիջոցները հաղորդում են երկրի առաջին տիկնոջ՝ Մակա Չիչուայի եղբոր ձերբակալության մասին: Միխեիլ Մգալոբաշվիլին մեղադրվում է զենքի անօրինական ձեռքբերման, պահելու մեջ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 6 տարվա ազատազրկում: Մգալոբաշվիլու նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:


Մինչ նախագահական ընտանիքը լռում է՝ խուսափելով թեմայի մեկնաբանությունից, լրատվամիջոցները հիշեցնում են, որ առաջին տիկնոջ եղբոր անունը առաջին անգամ չէ հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Միխեիլ Մգալոբաշվիլին 3 անգամ ազատազրկման է դատապարտվել: Վերջին անգամ նա 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել սպանության խմբակային փորձի համար, սակայն 2015-ին նախագահի համաներմամբ ազատ էր արձակվել՝ բանտում մնալով 3 տարի: Նախագահի որոշումը հարուցել էր ընդդիմախոսների զայրույթը, որ պահանջում էին հետաքննել համաներում շնորհելու հիմքերը: Սակայն կրքերը շուտով հանդարտվեցին, և պատմությունը մոռացվեց:
Քրեական անցյալ ունեցող Մգալոբաշվիլին այժմ հայտարարում է, թե իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ: «Ռուսթավի 2»-ի հետ զրույցում նրա պաշտպանը՝ Զազա Միկատաձեն փոխանցել է, որ խոսքը երկու զենքի մասին է, որոնք կրակելու պիտանի չեն. «Դրանք ընդամենը էսքիզներ են, մետաղյա մասնիկներ։ Իմ պաշտպանյալի խոսքերով, դրանք պիտանի չեն կրակելու համար և տեսքից էլ հասկացվում է»:


Վրաստանի նախագահի ընտանիքի անվան հետ կապվող այս պատմությունը հաջորդում է մեկ այլ՝ ոչ պակաս աղմկահարույց պատմության: Անցյալ շաբաթ Վրաստանի նախագահի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին կրկին զինված միջադեպի կենտրոնում էր. Գոգոչուրին՝ առաջին տիկնոջ դստեր ամուսինը Թբիլիսիի կենտրոնում մասնակցել է վիճաբանության, որն ավարտվել է փոխհրաձգությամբ, նրան տեղափոխել են հիվանդանոց: Նախկինում մի քանի անգամ դատապարտված Գոգոչուրիի անունը վրաց հանրությանը քաջ հայտնի է: Անցյալ ամառ վրացական ոստիկանությունը նրա բնակարանում և մեքենայի մեջ զենք էր փնտրում: Գոգոչուրին հայտարարում էր, թե ոստիկանները խուզարկությունն իրականացրել են կոպիտ խախտումներով, ոչ կոռեկտ վերաբերմունք է ցուցաբերել: «Օրենքի անտեսումը հիմք է տալիս ենթադրելու, որ դա կատարվել է հատուկ նպատակով»,- պնդում էր Մարգվելաշվիլու փեսան: Այն ժամանակ չուշացավ նաև նախագահի պատասխանը, որ հատուկ հայտարարությամբ պնդեց, թե իր ազգականների վրա ճնշում են գործադրում՝ իրեն շանտաժի ենթարկելու և քաղաքական ճնշում գործադրելու նպատակով:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ