Ռուսաստանը մերժել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ պատժամիջոցների վերացում՝ միջուկային զինանոցի կրճատման դիմաց՝ Նյու Յորքում լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ցանկություն ունի երկխոսել ԱՄՆ-ի հետ միջուկային զինաթափման մասին, սակայն ոչ պատժամիջոցների վերացման շրջանակում:
«Պատժամիջոցները երկխոսության թեմա չեն»,- հայտարարել է Ռյաբկովը: