Սիրիայի ապստամբները որոշել են մասնակցել հունվարի 23-ին Ղազախստանի մայրաքաղաքում Սիրիայի խաղաղության բանակցություններին: «Բանակցությունների հիմքում կլինի հրադադարը, մարդասիրական օգնությունը, ձերբակալվածների ազատ արձակումը»,- ասել է ապստամբների «Ֆասթաքիմ» խմբավորման առաջնորդը: Աստանայի հանդիպման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Թուրքիայինն է: Հանդիպմանը մասնակցելու է նաև Իրանը:
Մի քանի օրից Սպիտակ տուն տեղափոխվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսնակ Շոն Սփայսերը հայտնել է, թե դեկտեմբերի վերջին Վաշինգտոնում ՌԴ դեսպանը հեռախոսով հրավիրել է ԱՄՆ-ին մասնակցելու բանակցություններին: Կրեմլը չի հաստատում Թրամփի վարչակազմին հրավիրելու լուրը: