Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պուտինը կեղծ է համարում Թրամփին վարկաբեկող նյութերի տեղեկությունը

Պուտինը կեղծ է համարում Թրամփին վարկաբեկող նյութերի տեղեկությունը
18.01.2017 | 11:34

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կեղծ է անվանել տեղեկությունը, թե ռուսական հատուկ ծառայությունները ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին վարկաբեկող նյութեր ունեն: Նա հավելել է, թե նման նյութերի պատվիրատուները «մարմնավաճառներից վատն են»:

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ում շարունակվում է «ներքաղաքական սուր պայքարը, որը ուղղված է ընտրյալ նախագահի լեգիտիմության պառակտմանը»:

«Այնպիսի տպավորություն է, որ նրանք, մարզվելով Կիևում, պատրաստ են իրենց մոտ Վաշինգտոնում Մայդան կազմակերպել, միայն թե հնարավորություն չտան Թրամփին ստանձնել պաշտոնը»,- հավելել է Ռուսաստանի նախագահը՝ առանց հստակեցնելու, թե ում կոնկրետ նկատի ունի:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ