Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էլմար Մամեդյարով. Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում չի կարող լինել

Էլմար Մամեդյարով. Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում չի կարող լինել
18.01.2017 | 11:41

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման հարցերում հնարավոր են փոխզիջումներ.
«Ադրբեջանի նախագահը ավելի վաղ հստակություն է մտցրել ԼՂ-ի կարգավիճակի հարցում։ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում չի կարող լինել փոխզիջում, սակայն փոխզիջումները հնարավոր են ԼՂ-ի ինքնակառավարման հարցում։


Եթե մենք գանք համաձայնության, ապագայում ԼՂ-ը կարող է ինքնավար հանրապետություն լինել Ադրբեջանի կազմում»։

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ