Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեմա չէ»:
APA-ին տված հարցազրույցում Մամեդյարովն ասել է. «Ցանկանում եմ նշել, որ ողջ միջազգային հանրությունը ճանաչում և սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: