Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օբաման Մենինգի ազատազրկման ժամկետը 35-ից դարձրեց 7 տարի

Օբաման Մենինգի ազատազրկման ժամկետը 35-ից դարձրեց 7 տարի
18.01.2017 | 18:30

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրճատել է ռազմական հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մենինգի ազատազրկման ժամկետը՝ 35-ից դարձնելով 7 տարի:


Մենինգը մեղադրվում է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր տեղեկատվական արտահոսքը կազմակերպելու համար: Նա սկանդալային WikiLeaks կայքին էր փոխանցել ավելի քան 700 հազար գաղտնի փաստաթղթեր, տեսագրություններ և այլ տվյալներ՝ նշում է Reuters-ը:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ