Կենտրոնական Իտալիայում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը Աբրուցցո շրջանի Մոնտեռեալ համայնքում է՝ 9,2 կմ խորությամբ: Երկրաշարժը զգացվել է նաև Լացիո և Մարկե շրջաններում:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հռոմում: Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: