Նախագահի հրամանագրով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծվում է ՀՀ գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով ԱՄԷ-ի հյուսիսային էմիրությունները:
Նախագահի հրամանագրերով Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում և Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):