Թեհրանում բարձրահարկ շենքի փլուզումից, նախնական տվյալներով, ավելի քան 30 հրշեջ է զոհվել։ Հնարավոր է, որ փլատակների տակ դեռ 70 մարդ լինի։ Թեհրանի ամենահին բարձրահարկ շենքերից մեկում նախ հրդեհ է բռնկվել։ Տասը հրշեջ բրիգադներ մի քանի ժամ շարունակ փորձել են մարել կրակը, սակայն այրված շենքը փլուզվել է։ Հարևան շենքերի բնակիչները տարհանվել են։
Ըստ նախնական տվյալների՝ Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր չկան՝ Թվիթերում գրառմամբ հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն: