Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը վստահում է միայն Թվիթերին

Թրամփը վստահում է միայն Թվիթերին
19.01.2017 | 21:17

Չսիրելով Թվիթերը՝ ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակելու է օգտագործել՝ պաշտոնական հայտարարությունների, անձնական մեկնաբանությունների համար։ Նա ասել է, որ չի վստահում զանգվածային լրատվամիջոցներին:

«Մամուլը խենթացել է, մենք ընտրելու ենք մարդկանց՝ Սպիտակ տանը մամուլի ճեպազրույցներին մասնակցելու համար»,- Fox News-ին ասել է ընտրյալ նախագահը: Թրամփը Թվիթերում ունի 20 միլիոն հետևորդ:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ