Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ալեքսանդր Արզումանյանը և Արարատ Զուրաբյանը միանալու են Ծառուկյանի դաշինքին

Ալեքսանդր Արզումանյանը և Արարատ Զուրաբյանը միանալու են Ծառուկյանի դաշինքին
19.01.2017 | 21:18

«Ժամանակ»-ի տեղեկություններով, տևական բանակցություններից հետո ՀՀՇ վարչության անդամները կողմնորոշվել են, թե ում հետ են միավորվելու խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը միանալու են Գագիկ Ծառուկյանի դաշինքին: Արարատ Զուրաբյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Երևանի կենտրոնում:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ